Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն «ամոթալի» է որակել եվրոպացի դիվանագետների վարքագիծը, որոնք հրաժարվել են մասնակցել ՈՒկրաինայի հարցով հատուկ հանդիպմանը, որի ընթացքում նրանք ցանկացած հարց տալու հնարավորություն ունեին՝ հաղորդում է ТАСС-ը։ «Դա խայտառակություն է ցանկացած դիվանագետի համար: Ահա թե ինչու դեռ չենք շփվում նրանց հետ, բայց նրանք նույնպես չեն շփվում մեզ հետ, միայն՝ երբեմն, երբ որևէ որոշակի թեմա է արծարծվում»,- շեշտել է Լավրովը։               
 

Մեր հաղթանակների Միլանը

Մեր հաղթանակների Միլանը
31.07.2018 | 03:14

Իտալիայում ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում հայ ծանրորդները նվաճել են հերթական մեդալները:
17 տարեկան աղջիկների պայքարում Լիանա Գյուրջյանը չեմպիոն է հռչակվել 69 կգ քաշայինների մրցավեճում. երկամարտում հայ մարզուհին ցույց է տվել է 193 կգ արդյունք (86+107): Նույն քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Միլենա Խաչատրյանը դարձել է բրոնզե մեդալակիր՝ 175 կգ (80+95):


Այս նվաճումներից հետո Հայաստանի ընտրանին Եվրոպայի պատանեկան առաջնությունում մեդալների քանակը հասցրել է 8-ի: Ավելի վաղ Գոռ Սահակյանը (50 կգ), Հարություն Գրիգորյանը (77 կգ), Կարեն Մարգարյանը (77 կգ, մինչև 17 տարեկաններ), Գարիկ Կարապետյանը (85 կգ) և Մարգարիտա Առաքելյանը (75 կգ) դարձել էին Եվրոպայի չեմպիոններ, իսկ Մնացական Աբրահամյանն (69 կգ) արժանացել էր արծաթե մեդալի:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 8623

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ